211652_close_icon
views-count880 դիտում article-date 09:44 21-05-2015

Չկա մարդկային ցեղի որևէ ներկայացուցիչ, որը չի փորձում ինքնահաստատվել. Առավոտ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. «Երբեմն մարդիկ իրար մեղադրելու համար ասում են՝ «դու փորձում ես ինքնահաստատվել»: Դա իրականում մեղադրանք չէ: Չկա մարդկային ցեղի որևէ ներկայացուցիչ, որը չի փորձում ինքնահաստատվել: Դա անամ են բոլորը՝ միլիարդատերերից սկսած մինչև հեռուստացույցի տուփի մեջ ապրող բոմժը: Անում են գիտակից տարիքից մինչև վերջին շունչը: Չի ինքնահաստատվում միայն դիակը: Միակ հարցը, որն այս դեպքում առաջանում է՝ ինչպե՞ս: Եթե մարդն ինքնահաստատվում է որևէ բան փնովելով՝ ուրեմն նա բավականաչափ ինքն իրեն չի սիրում: Ավելի ճիշտ՝ նա չի գտնում իր մեջ այնպիսի բաներ, որոնց համար իրեն կարելի է սիրել, և ենթագիտակցաբար ցանկանում է ապացուցել, որ մնացած մարդկությունն էլ իրենից ոչնչով լավը չէ: Երբ որևէ մեկը ձեզ վրա հարձակվում է՝ իրական, թե վիրտուալ դաշտում, խոսքերով, թե ֆիզիկապես, իմացեք՝ դա, ի վերջո, օգնություն աղերսող ճիչ է. մարդն, այդպիսով, խնդրում է՝ օգնիր ինձ գտնել իմ մեջ այնպիսի գծեր, որ ես ինքս ինձ դուր գամ: Ավաղ, դա շատ դժվար է անել»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր