4035 դիտում
10:53 13-04-2017
Գավառական որակում, որով ուղեղի երկուսուկես ծալք ունեցող «տղերքը» փորձում են ինքնահաստատվել. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Անկեղծ ասած, չեմ պատկերացնում Նիկոլ Փաշինյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում: Ինձ թվում է՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր նա շատ ավելի օգտակար բաներ կարող է անել: Բայց այն փաստարկները, որոնք այս՝ ավագանու ընտրություններին բերվում են Նիկոլի դեմ, որևէ քննադատության չեն դիմանում:
«Երևանցի չլինելու» մեղադրանքն ընդհանրապես անհեթեթ է: Ես նույնիսկ չգիտեմ էլ, թե ինչ է նշանակում «երևանցի» բառը: Հավանաբար, ինչ-որ գավառական-քաղքենիական որակում է, որով ուղեղի երկուսուկես ծալք ունեցող «տղերքը» փորձում են ինքնահաստատվել: Երևանը բոլոր հայերի մայրաքաղաքն է: Նաև իմ՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ ծնողներս Երևանում չեն ծնվել ու մեծացել, իսկ ես հիմա Երևանում չեմ ապրում:
Փաշինյանի դեմ հնչող երկրորդ նկատառումը՝ համայնք ղեկավարելու փորձ չունենալը, կարող է նշանակություն ունենալ միայն մասամբ: Ի վերջո, փորձ չունեցողը կարող է ճիշտ կազմակերպել փորձ ունեցող մարդկանց:
Ենթադրում եմ, որ «Ելքը» ծանրակշիռ ներկայություն կունենա Երևանի ավագանիում: Մի քանի մանդատ կունենա նաև «Երկիր Ծիրանին», քանի որ, ինչպես հայտնի է, այս դասավորության դեպքում «անցողիկ շեմ» չի լինի: Մնում է, որ այդ երեք ուժերը ակտիվորեն աշխատեն ավագանիում:
Ընտրվել և մանդատները չվերցնել, ինչպես որ դա 2009 թվականին արեց «Կոնգրեսը», ինձ ճիշտ չի թվում: Որովհետև, ինչպես խորհրդարանում, այնպես էլ ավագանիում, նույնիսկ փոքրամասնություն լինելով, կարելի է շատ բանի հասնել: Պարզապես մանդատը պետք է դիտել ոչ թե որպես քո անձնական արժանիքների գնահատական (դրա համար վաստակավոր և ժողովրդական արտիստի կոչումներ կան), այլ այդ բառի ուղիղ իմաստով:
Չէ՞ որ mandatum լատիներենից թարգմանած նշանակում է հանձնարարություն, հրաման: Այսինքն՝ մարդը կատարում է իրեն խորհրդարան կամ ավագանի ուղարկած մարդկանց հանձնարարությունը: Այդպես էին 4-րդ գումարման Ազգային ժողովում աշխատում «Ժառանգություն» խմբակցության բոլոր անդամները: Այդպես էր «հեռացող» խորհրդարանում աշխատում ՀԱԿ խմբակցության մեծ մասը, ինչպես նաև` Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը, ուրիշները: Այդպես է հիմա ավագանիում իր գործն անում Անահիտ Բախշյանը:
Հիմա, նոր օրենքներով, խորհրդարանն ու ավագանին աշխատանքի ավելի լայն հնարավորություններ են ստեղծելու: Իսկ չմտածել այնպես, ինչպես մտածում է մեծամասնությունը, այնքան էլ վատ չէ: Իմ փորձից գիտեմ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
877 դիտում
09:44 21-05-2015
Չկա մարդկային ցեղի որևէ ներկայացուցիչ, որը չի փորձում ինքնահաստատվել. Առավոտ
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»