211652_close_icon
views-count19161 դիտում article-date 09:37 16-11-2018

Ես թո՞ւյլ եմ տվել, որ նստում ես. մարզպետը փորձում է ինքնահաստատվել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նախկին իշխանությունների գործելաոճը սահուն կերպով շարունակում են նորերը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը վերջերս իր մոտ է կանչել մարզի որոշ համայնքապետերի ու հրահանգել՝ առաջիկա ընտրություններին ձայն հավաքել «Իմ քայլը» դաշինքի օգտին: «Համայնքապետերը լուռ, հնազանդ լսել են, չեն առարկել՝ մտավախությամբ, թե հետագայում խնդիրներ կունենան իշխանությունների հետ: Նա դեռ մի քանի գյուղապետերի հետ է մասնավոր զրույց ունեցել, բայց մինչև ընտրությունները կհասցնի բոլորին էլ նույն առաջադրանքը տալ»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը: Նա նաեւ դժգոհեց Դավիթ Գևորգյանի կեցվածքից, նշելով, թե փորձում է ինքնահաստատվել մարզպետարանի աշխատակիցների հաշվին: Հերթական ժողովներից մեկի ժամանակ վարչության պետերից մեկն ավարտել է իր զեկույցն ու նստել տեղում, ինչը դուր չի եկել պարոն մարզպետին: Բարկացել է. «Ես թո՞ւյլ եմ տվել, որ դու նստում ես»,- անկեղծացավ մեր զրուցակիցը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր