211652_close_icon
views-count710 դիտում article-date 11:41 21-05-2015

Ուկրաինայի տարածքում հակահրթիռային պաշտպանության համակարգեր չեն տեղակայվի. Պետդեպ

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն մտադիր չեն Ուկրաինայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայել: Այդ մասին նախօրեին Ուկրաինայի կողմից տարածված տեղեկություններին արձագանքել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը: Վերջինս նշել է, որ համակարգերը տեղակայվում են միայն այն պետությունների տարածքում, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ են: Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը չէր բացառել, որ Կիևը կարող է խորհրդակցություններ սկսել իր տարածքում հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու շուրջ: Որպես պատճառ՝ Տուրչինովը նշել էր միջուկային վտանգը, որը կարո ղէ սպառնալ Ռուսաստանի կողմից:

Նմանատիպ նյութեր