211652_close_icon
views-count1212 դիտում article-date 15:56 19-11-2014

Եվրոպայում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերն ուղղված չեն Ռուսաստանի դեմ. ԱՄՆ Պետդեպ

Եվրոպայում տեղակայված Հյուսիսատլանտյան դաշինքի հակահրթիռային պաշտպանության համալիրներն ուղղված չեն դեպի Ռուսաստանի տարածքը: Դրանք տեղակայվել են տարածաշրջանում կայունության պահպանման նպատակով: Այս մասին Ռումինիա կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոուզ Գետտեմյուլլերը, հաղորդում է TASS-ը: Նրա խոսքով՝ համալիրները տարածաշրջանի ռազմավարական կայունությունը պետք է ապահովեն և սպառնալիք չեն ներկայացնում Ռուսաստանի համար: Դրանք գործում են սահմանափակ շառավղով և չեն կարող դիմակայել ռուսական միջմայրցամաքային բալլիստիկ հրթիռների հարվածներին: Նշենք, որ 2015 թվականին ՆԱՏՕ-ն ծրագրում է Ռումինիայում տեղակայել հակահրթիռային պաշտպանության համալիրներ:

Նմանատիպ նյութեր