850 դիտում
12:37 21-05-2015
Եվրոպայի օրը հյուրընկալեցին Վանաձորը և Գյումրին
Եվրոպայի օրվա տոնակատարությունների մեկնարկը տրվեց Վանաձորի Կերպարվեստի թանգարանում Ֆաբիո Զանինոյի վարպետության դասով: Վանաձորցիների և իտալացի արվեստագետի երկխոսությունը կայացավ. նրանք թափոններից արվեստի գործեր ստեղծեցին:
Միջոցառման հաջորդ հարնգրվանը Վանաձորի Կենտրոնական հրապարակն էր: Այստեղ մեկնարկեց տեղեկատվական ցուցահանդես, որի ընթացքում կարելի էր ծանոթանալ այն բոլոր ծրագրերին, որոնք իրականացվում են ԵՄ աջակցությամբ Լոռու մարզում և հարակից համայնքներում:
Այս առիթով Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյաը հյուրընկալեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, Լիտվայի դեսպանին, Չեխիայի փոխդեսպանին և Հայաստանում ԵՄ պատվիրակության տարբեր բաժինների ղեկավարներին: Իր ողջույնի խոսքում դեսպան Տրայան Հրիսթեան շնորհավորեց բոլորին Եվրոպայի օրվա առթիվ. «Մենք ուրախ ենք սկսել Եվրոպայի օրվա միջոցառումները այս գեղեցիկ քաղաքում: Տարիների ընթացքում Եվրոպայի օրը դարձել է խաղաղության, միասնության և եվրոպական արժեքների խորհրդանիշ: Մենք կոչված ենք աջակցելու մեր հարևաններին բարձրացնել կայունությունն ու բարեկեցությունն իրենց սահմաններում: Այս տարվա տոնակատարությունները նվիրված են եվրոպական զարգացման տարվան:»
Տեղեկատվական ցուցահանդեսից հետո տրվեց բացօթյա համերգի մեկնարկը:
Հաջորդ օրը՝ մայիսի 17-ին, Եվրոպայի օրվա տոնակատարությունների հերթափոխն ընդունեց Գյումրին: Եվրոպայի օրը գյումրեցիների հետ նշելու համար այստեղ էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայաստանում Չեխիայի և Լեհաստանի դեսպանները:
Տեղեկատվական ցուցահանդեսին ներկայացված էին բազմաթիվ ծրագրեր, որ իրականացվում են ԵՄ աջակցությամբ Շիրակի մարզում և հարակից շրջաններում: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևորեց մարզում իրականցվող ԵՄ ծրագրերը և շնորհակալություն հայտնեց Եվրամիությանն իր շարունակական աջակցության համար: Դեսպան Տրայան Հրիսթեան նշեց, որ ԵՄ-ն և Հայաստանը հաստատել են իրենց հետագա երկկողմ համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, կրթությունը, մշակույթը, աղքատության նվազեցումը, դատական բարեփոխումները, միգրացիան, գյուղատնտեսությունը, առևտուրը և այլն: «Այս համագործակցությունն ու աջակցությունը շարունակական են. տարեկան մենք շուրջ 45 միլիոն եվրո ենք նվիրաբերում Հայաստանի քաղաքացիների համար: Այստեղ՝ այս ցուցահանդեսին, դուք կարող եք տեսնել այդ ամենի միայն մի մասը»:
Նմանատիպ նյութեր
6321 դիտում
18:37 25-12-2021
Շիրակի մարզի Թայեքվոնդոյի մեդալակիրները հյուրընկալեցին Գյումրու քաղաքապետարանում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»