211652_close_icon
views-count941 դիտում article-date 15:21 21-05-2015

Ավտոտնակի բաց դռնից մուտք գործելով գողացել է 450.000 դրամի ոսկյա զարդեր

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ և Աշտարակի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Վարդան Գ.-ին: Նա խոստովանել է, որ ապրիլի 28-ին, ժամը 15-ի սահմաններում, ավտոտնակի բաց դռնից մուտք գործելով՝ 1973 թ. ծնված Բենիամին Գ.-ի տնից գողացել է 450.000 դրամի ոսկյա զարդեր: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր