211652_close_icon
views-count1256 դիտում article-date 15:10 16-07-2015

Բաց պատուհանից մուտք գործելով՝ պահարանից գումար էր գողացել

Հնդկաստանի քաղաքացի, 1973 թ. ծնված Պարվեզ Խ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 6/6 հասցեում գտնվող իր ՍՊԸ-ի բաց պատուհանից մուտք գործելով՝ պահարանից գողացել են 85.000 դրամ: Ոստիկանության ծառայողները, նշված գողությունը կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Հրանտ Ղ.-ին, ով խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Գողոնն առգրավված է: Քննությունը շարունակվում է: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր