860 դիտում
14:03 21-05-2015
Հայաստանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նիստերին
Մայիսի 13-15-ը Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների նիստերը:
Պետական շինարարության եւ տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը եւ ԱԺ պատգամավոր Արմեն Ավետիսյանը:
Խորհրդարանականներն ու փորձագետները քննարկել են տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտի մոդելային օրենքների նախագծեր: Հանձնաժողովի անդամներին ներկայացվել է տեղեկատվություն ԱՊՀ անդամ պետությունների միջտարածաշրջանային համագործակցության կոնվենցիայի նախագծի, անդամ պետությունների տարածաշրջանների համաժողովի նախապատրաստման ընթացքի վերաբերյալ, ինչպես նաեւ՝ ԱՊՀ ՄԽՎ անդամ պետությունների կայուն եւ անվտանգ զարգացման կոնվենցիայի նախագծի ու անդամ պետությունների կայուն եւ անվտանգ զարգացման օրենսդրական հիմքերի հայեցակարգի նախագիծը: Նիստի մասնակիցներին ներկայացվել է տեղեկատվություն 2014 թ. ընթացքում հանձնաժողովի աշխատանքի արդյունքների, ԱՊՀ անդամ պետությունների 2011-2015թթ. մոդելային օրենսդրության հեռանկարային ծրագրի եւ 2016-2020 թթ. մոդելային օրենսդրության հեռանկարային ծրագրի առաջարկների վերաբերյալ:
Էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նիստի ընթացքում վերանայվել են «Հանրային-մասնավոր գործընկերության մասին» մոդելային օրենքի նախագիծը, Հարկային օրենսգիրքը, «Հավատարմագրման համապատասխանության գնահատման» մոդելային օրենքը, հետախուզման եւ տիեզերական տարածությունը խաղաղ նպատակներով օգտագործելու ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների միջեւ համագործակցությանը վերաբերող կոնվենցիաները: Քննարկվել են նաեւ մոդելային օրենքներ, ինչպես նաեւ հանձնաժողովի աշխատանքային գործունեությանը վերաբերող այլ հարցեր:
Որոշվել է հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին:
Հայկական պատվիրակության անդամները հանձնաժողովների նիստերում հանդես են եկել հարցադրումներով, ներկայացրել մի շարք առաջարկներ:
Նշենք, որ հանձնաժողովների նիստերին մասնակցել է նաեւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
Այցի շրջանակում հանձնաժողովների անդամները եղել են Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտ շրջանում, ուր հանդիպել են համայնքային խորհրդի ներկայացուցիչների հետ եւ ծանոթացել Կրոնշտադտի տեղական ինքնակառավարման մոդելի առանձնահատկություններին:
Նմանատիպ նյութեր
1198 դիտում
15:25 30-10-2021
ԱԺ պատգամավորները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին
1061 դիտում
19:55 26-11-2015
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ եւ ԱՊՀ ՄԽՎ խորհուրդների նիստերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
853 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան