211652_close_icon
views-count26950 դիտում article-date 21:48 21-05-2015

Երևանում կին վարորդը՝ Toyota Land Cruiser-ով շղթայական ավտովթարի հեղինակ. ընկերուհին էլ հուսադրում էր նրան. «Լոխ լավա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 21-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 17 DZ 777 համարանիշի ավտոմեքենայի կին վարորդը Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել է 54-ամյա Օհան Այդինյանին պատկանող Opel Astra մակնիշի 35 OV 295 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև փորձել է դեպքի վայրից դիմել փախուստի, հետընթաց է կատարել և բախվել 33-ամյա Արտյոմ Սահակյանին պատկանող Nissan մակնիշի 022 QQ 60 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում Opel-ը առաջ է ընթացել և բախվել 58-ամյա Տիգրան Կարապետյանին պատկանող Lexsus GX 470 մակնիշի 92 QQ 999 համարանիշի ավտոմեքենային: Վթարի վայր է ժամանել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր մեծ դժվարությամբ Toyota Land Cruiser-ի կին վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, իսկ շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մինչ փրկարարների գալը, կին վարորդը իրեն պահում էր լկտի, հայհոյանքներ էր տալիս և ասում, որ ինքը ղարաբաղցի է և ոչ մի պռոբլեմ չունի: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարահային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան հաշվառված Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի բնակիչ, 35-ամյա Դիաննա Սիմոնյանի անվամբ և կան տեղեկություններ, որ վարորդը վերջինս է եղել, քանի որ հավաքվածներն ասում էին նաև, որ նրա հետ եղած ընկերուհին անընդհատ նշում էր. «Դինուլ ջան, դու պռոբլեմ չոնիս, լոխ լավա»: Դեպքի վայրում հավաքվածներն էլ ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդներից Տիգրան Կարապետյանը պարաշյուտիստ է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր