33644 դիտում
18:26 21-09-2018
Արցախցի ապագա բժիշկները Անկախության տոնին ընդառաջ՝ անակնկալ այցելեցին «Հայրենիքի պաշտպանների վերականգնողական կենտրոն». նրանք ասում էին. «Այս կենտրոնում լոխ լավա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ արցախցի մի խումբ ապագա բժիշկներ, ովքեր սովորում եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, անակնկալ այցելեցին «Հայրենիքի պաշտպանների վերականգնողական կենտրոն»:
Արցախցի ուսանողները առաջին ձեռից՝ բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադայանից և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանից լսեցին, թե ինչպես է ստեղծվել «Հայրենիքի պաշտպանների վերականգնողական կենտրոնը»:
Նրանք եղան բոլոր հարկերում, ծանոթացան ամեն մի բժշկական սարքավորումներին և հանդիպեցին կենտրոնում իրենց բուժումը ստացող զինվորներին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում արցախցի ուսանողներն ասում էին. «Մեր պարտքն է, որ հենց սեպտեմբերի 21-ին այցելել այս կենտրոն, քանի որ դեռ Արցախում էինք լսել, որ սա դառել է համայն հայության կենտրոն, որ այն կառուցվել է ժողովրդի, բարերարների օգնությամբ ու ոչ մի պետական միջոց չի ծախսվել:
Մենք ուզում ենք մեր շնորհակալանքի խոսքն ուղղել առաջին հերթին զինվոր տղերքին, քանի որ գիտենք, որ բուժվող զինվորների մեծ մասը վիրավորվել են մեր Արցախ աշխարհի խաղաղ անդորրը պահելու ժամանակ՝ առաջնագծում: Ուզում ենք նաև մեր շնորհակալությունը հայտնել կենտրոնի տնօրեն Հ. Մինասյանին, ռեկտոր Ա. Մուրադյանին, որոնց շնորհիվ այս կենտրոնը դարձել է մի իսկական սրբատեղի ու, իրոք, ճիշտ է ասված, որ հայրենիքը սկսվում է այնտեղից, որտեղ կանգնած է զինվորը ու փա՛ռք ու պատիվ այս կենտրոնին, որ մեր զինվորներին օդ ու ջրի նման առողջություն է պարգևում»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 283+
283+
Նմանատիպ նյութեր
20910 դիտում
19:51 08-06-2018
Ականավոր վիրաբույժ Արա Դարզին և Ռուբեն Վարդանյանն այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ