Դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնի հետ
Մայիսի 21-ին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպում ունեցավ Շվեդիայի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին արդարադատության ոլորտում, մասնավորապես դատական և քրեակատարողական համակարգերի բարելավման, քաղաքացիական հասարակության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարում երկկողմ համագործակցության ծրագրերի մշակման և իրականացման հեռանկարները։
Դեսպան Ապիտոնյանը կարևորեց արդարադատության ոլորտում Շվեդիայի լավագույն փորձը Հայաստանում ներդնելու համար գործնական քայլերի ձեռնարկումը։
Երկուստեք գոհունակություն հայտնելով միգրացիայի ոլորտում հայ-շվեդական համագործակցության գրանցած շոշափելի արդյունքների կապակցությամբ՝ զրուցակիցները քննարկեցին դրա էլ ավելի խորացման հեռանկարները։ Կարևորվեց առանց թույլտվության բնակվող անձանց հետընդուն