211652_close_icon
views-count1473 դիտում article-date 13:24 22-05-2015

Էդգար Մանուչարյան. Հայաստանի հավաքականը խմբից դուրս գալու հնարավորություն ունի

Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը ծավալուն հարցազրույց է տվել [url=http://www.eurofootball.ru/article/40760/edgar-manucharyan-kuman-shodu-brosil-menya-protiv-barselony]Eurofootball.ru[/url] կայքին: Ներկայացնում ենք այդ հարցազրույց ուշագրավ հատվածներից մի քանիսը: [b]- Ո՞վ է լավագույնը՝ Ռոնալդո՞ւն, թե՞ Մեսին[/b] - Նրանց չի կարելի համեմատել, երկուսն էլ լավագույնն են: Ռոնալդուն շատ աշխատասեր է, այն, ինչ նա ցուցադրում է, հենց դրա արդյունքն է, և դրա համար հարգում են նրան: Մեսիի մոտ ամեն ինչ աստվածատուր է: [b]- Ձեր կարիերայի ո՞ր հանդիպումն է ամենահիշարժանը:[/b] - Երևի այն հանդիպումը, երբ ՈւԵՖԱ-ի Գավաթում ես «Այաքսի» հիմնական կազմում իմ առաջին գոլը խփեցի: Կնշեի նաև «Բարսելոնայի» հետ ընկերական հանդիպումը, որի ժամանակ կատալոնացիներրը ուժեղագույն կազմով էին դաշտ մտել՝ բացի Ռոնալդինյոյից: Նաև իմ նորամուտը Չեմպիոնների լիգայում՝ «Արսենալի» դեմ, երբ ես փոխարինման դուրս եկա: Դա շատ հուզիչ էր, 18 տարեկանում խաղալ Չեմպիոնների լիգայում, նման ակումբի դեմ: Զգացմունքներն ինձ խեղդում էին: [b]- Վերջին շրջանում շատ է խոսվում, որ «Ուֆայի» դարպասապահ Յուրչենկոն կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականում: Ինքն էլ է ասել, որ դեմ չէ: Ի՞նչ կասեք այս մասին:[/b] - Ես անձամբ չեմ ճանաչում Դավիդին, բայց կարծում եմ, որ նա շատ օգտակար կլիներ Հայաստանի հավաքականի համար: Առավել ևս, որ Ռոման Բերեզովսկն՝ եթե ոչ այս, ապա հաջորդ մրցաշրջանում կավարտի իր կարիերան: [b]- Եվրոպայի առաջնության խմբայի փուլում Հայաստանի հավաքականը չորս խաղում ընդամենը մեկ միավոր է վաստակել, թեպետ բոլոր հանդիպումներում էլ հաղթելու հնարավորություն է ունեցել: Ո՞րն է պատճառը: Արդյո՞ք մեղավորը նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն էր:[/b] - Կարծում եմ, որ Շալանդը մեղավոր չէր: Ամբողջ թիմն է պարտվում, այլ ոչ թե կոնկրետ մեկ մարդը: Բեռնարը շատ լավ մասնագետ է: Իր հարցազրույցներից մեկում նա ասաց, որ եթե հանդիպումները ավարտվեին 70-րդ րոպեին, ապա մենք չորս խաղում 12 միավոր կվաստակեինք: [b]- Հայաստանի հավաքականը խմբից դուրս գալու հնարավորություն ունի՞:[/b] - Կարծում եմ, դեռ ունի: Պետք է հաղթել մնացած խաղերում: Հիմա երեք անընդմեջ հանդիպում է լինելու տանը, որտեղ մենք պետք է ինը միավոր վաստակենք:

Նմանատիպ նյութեր