2267 դիտում
18:42 27-06-2014
18-ամյա Արևիկին, ով ծանոթ երիտասարդին մեղադրել էր իր հետ հյուրանոցում բռնի ուժով սեռական հարաբերություն ունենալու մեջ, դատեցին
18-ամյա Արևիկ Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում կատարել է սուտ մատնություն, գիտակցաբար տրամադրել է կեղծ տեղեկատվություն այն մասին, որ իր ծանոթ, համաքաղաքացի Գևորգ Սահաբալյանը Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի «ԷՍ ՎԵ» հյուրանոցային համալիրում բռնություն գործադրելով, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Քննելով գործը՝ Բերդի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է Ա. Բաբաջանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նրան դատապարտել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով: Կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվելու` փորձաշրջան նշանակելով 1 տարի ժամկետով: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
2581 դիտում
13:00 14-06-2016
Ինչո՞ւ Արմենին իր հետ բռնի ուժով սեռական հարաբերություն ունենալու մեջ մեղադրող Մադլենային դատապարտեցին
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
712 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»