1533 դիտում
19:24 22-05-2015
Ամբաստանյալը հայտնել է, որ քննիչը իրենից կաշառք է պահանջել, նույն գործով պաշտպանն էլ՝ քննիչին մեղադրել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
Քրեական գործով մեղադրյալի պաշտպան Նարինե Մկրտչայնը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր պաշտպանյալ Դավիթ Պ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննության փուլում տեղեկացել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչը կազմել է «նախաքննության ավարտի վերաբերյալ մեղադրյալին և պաշտպանին հայտնելու մասին» արձանագրություն և ծանոթանալով արձանագրությանը` պարզել է, որ փաստաթղթի մեջ գրված իր ազգանունը և ստորագրությունը կեղծված է:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Հետագայում հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Դավիթ Պ.-ն դատարանում հայտնել է, որ իր կողմից գողության փորձ կատարելու վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացրած քննիչն իր նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելու և համաներման ակտի հիմքով գործի վարույթը կարճելու համար իրենից պահանջել է 1.500 ԱՄՆ դոլար, սակայն ինքը չի տվել նշված գումարը, այդ իսկ պատճառով իր
նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3370 դիտում
19:10 09-04-2018
Անձին մեղադրանք է առաջադրվել քննիչին պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ հանիրավի մեղադրելու համար
Այս բաժնից
661 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
502 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1012 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ