211652_close_icon
views-count2137 դիտում article-date 22:39 22-05-2015

Դպրոցական վերջին զանգին նվիրված գլխավոր միջոցառումը՝ Ազատության հրապարակում

Վերջին զանգի համաքաղաքային ավարտական գլխավոր միջոցառումը Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳ նախարարության կազմակերպած համերգն էր Ազատության հրապարակում, ուր հարյուրավոր շրջանավարտներին շնորհավորելու և միջոցառման ընթացքին հետևելու էին եկել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը: Տոնական միջոցառումը մեկնարկել է ՀՀ ԿԳ նախարարի և Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձներով։ Համերգին ելույթ են ունեցել հայկական էստրադայի հանրահայտ արտիստներ՝ լավագույն ռիթմիկ երգերով՝ հատուկ ընտրված պարահրապարակում լիարժեք տոնական տրամադրություն ապահովելու համար։ Համերգային քառաժամ ծրագիրը ընդմիջվել է հրավառությամբ։

Նմանատիպ նյութեր