Ինդոնեզիայում սինգապուրցին սելֆի անելու ժամանակ ժայռից ընկել է օվկիանոսն ու խեղդվել
Ինդոնեզիայում Սինգապուրի քաղաքացի է խեղդվել. նա 2 մ բարձրությամբ ժայռից ընկել է օվկիանոսը, երբ փորձել է սելֆի անել:
Ողբերգությունը տեղի է ունեցել Նուսա-Լեմբոնգան կղզում, որտեղ 21-ամյա տղան հանգստանում էր ընկերների հետ:
Ոստիկանների տվյալներով, երիտասարդը ալիքի հարվածից հետո չի կարողացել պահել մարմնի հավասարակշռությունը: Ենթադրվում է, որ նա չի կարողացել լողալ: