211652_close_icon
views-count920 դիտում article-date 16:57 25-05-2015

Մոսկվայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ

Մայիսի 23-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի աջակցությամբ Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու վանական համալիրի հանդիսավոր արարողությունների դահլիճում տեղի ունեցավ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հաղթողների համերգը: Մրցույթ-փառատոնն անցկացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի կազմակերպիչներն են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հասարակական հիմադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Համերգին ներկա էին Ռուսաստանի պետական, հասարակական-քաղաքական և մշակութային բնագավառների անվանի ներկայացուցիչներ, լրագրողներ և հայ համայնքի հայտնի գործիչներ: Համերգին բացման խոսքով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կ.Ավդալյանը: Համերգի ընթացքում պատանի և երիտասարդ երաժիշտների կատարմամբ հնչեցին հայ և եվրոպական կոմպոզիտորների մի շարք ստեղծագործություններ: «Վերածնունդ» մրցույթ-փառատոնն այս տարի մեկնարկել է ապրիլի 10-ին և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ու Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին: «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի նշանաբանն է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության, ընդդեմ պատերազմների»: [img]/ups/images/011210600143255397411048.jpg[/img]

Նմանատիպ նյութեր