52325 դիտում
23:17 25-05-2015
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. պտտահողմը Գեղաշեն գյուղում Վիլիսը օդ է բարձրացրել և շրջել. կան վիրավորներ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 23-ին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում տեղի ունեցած պտտահողմի հետևանքով նշված գյուղի 3 բնակիչների ստացած մարմնական վնասվածքների փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 17:30-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ պոլիտրավմա, ներքին արյունահոսություն, ողնաշարի, կրծքավանդակի հատվածի վնասվածքներ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գեղաշեն գյուղի բնակիչ 44-ամյա Աշոտ Ղարիբյանը:
Գլխի սալջարդ վերք, կոնքի փակ կոտրվածք ախտորոշմամբ տեղափոխվել է նաև համագյուղացի 36-ամյա Անդրանիկ Սարգսյանը, իսկ նույնպես համագյուղացի 33-ամյա Արտուշ Մանուկյանը հիվանդանոց է տեղափոխվել գլխի սալջարդ վերք ախտորոշմամբ:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Գեղաշեն գյուղի Բեզաքլու կոչվող սարատեղում տեղի ունեցած ուժեղ պտտահողմի պատճառով վերջիններս եղել են Ա. Մանուկյանին պատկանող Վիլիս մակնիշի ավտոմեքենայի մեջ, սակայն պտտահողմն այնքան ուժեղ է եղել, որ Վիլիսը մի քանի մետր բարձրացրել ու շրջել է, ինչի հետևանքով էլ վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներն այս պահին գտնվում են Աբովյանի հիվանդանոցում, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ընթերցողի տրամադրած բացառիկ տեսանյութը` Գեղաշեն գյուղում տեղի ունեցած պտտահողմից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
455890 դիտում
12:24 30-03-2020
Այս պահին 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. ծայրահեղ ծանրը կարող է դառնալ ծանր, բարելավում ունենք. Թորոսյան