211652_close_icon
views-count804 դիտում article-date 12:10 26-05-2015

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ընդունել է սամբոյի Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանին

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր աշխատասենյակում ընդունել է Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Տիգրան Կիրակոսյանին, ով Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը փայլուն հանդես գալով 52 կգ քաշային կարգում` նվաճեց սամբոյի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Քաղաքապետը շնորհավորել է չեմպիոնին, շնորհակալություն հայտնեց Վանաձորի պատիվը բարձր պահելու և Հայաստանի դրոշը ծածանելու համար: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Տիգրան Կիրակոսյանի առաջիկա պլաններից: [b]Վանաձորի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր