3551 դիտում
16:07 26-05-2015
Սուրեն Խաչատրյանի արձագանքը այն կարծիքներին, թե իբր ինքն է կազմակերպել իր դեմ մահափորձը
Մի քանի թափթփուկ են ասում, թե ես եմ կազմակերպել կրակոցները իմ մեքենայի ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիցկան՝ արձագանքելով լրագրողների հարցին եւ ուղղելով նրանց դիտարկումը, որ շատերը կարծում են, թե հենց մարզպետն է կազմակերպել իր դեմ մահափորձը:
«Մի՛ ասեք՝ շատերը: Մի քանի փափթփուկ են»,- ավելացրեց Սուրեն Խաչատրյանը եւ այլ հարցերի այլեւս չպատասխանեց:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/20/53626/]հայտնել էր[/url], որ մայիսի 20-ի երեկոյան անհայտ անձը կամ անձինք Գորիս-Կապան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում կրակոցներ էին արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Lexus մակնիշի 77 LN 077 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Կրակոցների արդյունքում վնասվել էր ավտոմեքենայի դիմապակին, կրակոցի հետքեր կային նաև ավտոմեքենայի աջ և ձախ կողային մասերում: Մեքենայի վրա կային 10-ից ավելի կրակված հետքեր: Մեքենայում էր եղել նաև մարզպետ Ս. Խաչատրյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ իր տեղեկություններով` նշված ավտոմեքենան հաշվառված է Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ, 42-ամյա Վարդան Բարսեղյանի անվամբ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր-օրի 34-104 (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք զինամթերք կրելը պահելը օգտագործելը) հատկանիշներով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
787 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված