10075 դիտում
13:30 28-05-2015
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արձագանքը՝ Սուրեն Խաչատրյանի` Լիցկայի դեմ իրականացված մահափորձին. այն բեմադրվա՞ծ էր, թե՞ ոչ
Հնարավոր է, որ անգամ արձակված 20 կրակոցից հետո ոչ ոք չտուժի: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը՝ արձագանքելով այն կասկածներին, թե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձը բեմադրված է եղել:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ոստիկանապետը համոզմունք հայտնեց, որ այն բեմադրված չի եղել՝ ընդգծելով, որ այս պահին հարուցված քրեական գործով նախաքննություն է ընթանում եւ այս պահին ավելին ասել չի կարող:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/20/53626/]հայտնել էր[/url], որ մայիսի 20-ի երեկոյան անհայտ անձը կամ անձինք Գորիս-Կապան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում կրակոցներ էին արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Lexus մակնիշի 77 LN 077 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցների արդյունքում վնասվել էր ավտոմեքենայի դիմապակին, կրակոցի հետքեր կան նաև ավտոմեքենայի աջ և ձախ կողային մասերում: Մեքենայի վրա կային 10-ից ավելի կրակված հետքեր: Ավտոմեքենայում էր եղել նաև մարզպետ Ս. Խաչատրյանը:
Նմանատիպ նյութեր
18414 դիտում
16:28 04-07-2015
Սուրեն Խաչատրյանի՝ Լիցկայի մահափորձի մեջ կասկածվող Արա Բուդաղյանի արձագանքը՝ իրեն հասցեագրված կասկածներին
4200 դիտում
13:05 22-05-2015
Ինչո՞ւ սյունեցի գործարարը չի բացառում, որ Սուրեն Խաչատրյանի` Լիցկայի դեմ մահափորձի սլաքը կուղղեն իր վրա
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»