211652_close_icon
views-count967 դիտում article-date 16:51 27-05-2015

Բակո Սահակյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին Երեւան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նախագահն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2015»-ի ծրագրում ներառել նաեւ Արցախում 5 անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագիրը՝ այն կարեւոր համարելով բազմազավակ ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից: Առաջարկն ընդունվել է եւ ընդգրկվել 2015թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ:

Նմանատիպ նյութեր