211652_close_icon
views-count837 դիտում article-date 23:40 27-05-2015

Եվրամիությունը և Շվեյցարիան ստորագրել են հարկերից խուսափելու դեմ համատեղ պայքարի մասին համաձայնագիր

Եվրամիությունը և Շվեյցարիան ստորագրել են հարկերից խուսափելու դեմ պայքարի նպատակով բանկային տեղեկատվություն ինքնաբերաբար փոխանակելու մասին համաձայնագիր, որի շուրջ բանակցությունները տևում էին ավելի քան 3 տարի: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, ըստ այդ փաստաթղթի, երկու կողմերն էլ պայմանավորվել են ինքնաբերաբար փոխանակել տեղեկատվություն՝ միմյանց ռեզիդենտների բանկային հաշիվների վիճակի մասին, սկսած 2018 թվականից: Այս համաձայնագիրը թափանցիկության նոր դարաշրջան է բացում ԵՄ և Շվեյցարիայի հարաբերություններում:

Նմանատիպ նյութեր