211652_close_icon
views-count1051 դիտում article-date 21:55 15-07-2024

Շվեյցարիան և ՆԱՏՕ-ն համաձայնագիր են ստորագրել Ժնևում դաշինքի գրասենյակ բացելու մասին

ՆԱՏՕ-ն գրասենյակ կբացի Ժնևում քաղաքում տեղակայված միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ կապերը զարգացնելու համար: Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են կողմերի ներկայացուցիչները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «ՏԱՍՍ»-ը, այս  մասին հայտնել է Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը)։

 «ՆԱՏՕ-ն գրասենյակ է բացում Ժնևում այնտեղ տեղակայված միջազգային և ոչ կառավարական կազմակերպություններին ներկայացուցչություն ունենալու համար»,-ասվում է հայտարարության մեջ։ 

«Գրասենյակի իրավական կարգավիճակի մասին հուլիսի 15-ին Բեռնում համաձայնագիր են ստորագրել Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության միջազգային իրավունքի տնօրինության ղեկավար Ֆրանց Պերեն և ՆԱՏՕ-ի իրավական հարցերով բյուրոյի տնօրեն Ջոն Սուորդսը»,-նշել է կառավարությունը։

ՆԱՏՕ-ն նաև բաժանմունք կբացի Ժնևում միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ աշխատելու համար։

«ՆԱՏՕ-ն Ժնևում բացում է բազմակողմ կապի գրասենյակ՝ այնտեղ տեղակայված միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցելու համար»,- ասվում է համաձայնագրում։

Նմանատիպ նյութեր