211652_close_icon
views-count1875 դիտում article-date 16:56 27-05-2015

Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի վերջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

Գերմանիայի առաջնության պաշտոնական [url=http://www.bundesliga.com/en/liga/news/2014/0000321210.php]կայքում[/url] անցկացված հարցման արդյունքներով Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ։ Մխիթարյանը ստացել է քվեարկությանը մասնակցածների ձայների գերակշիռ՝ 64 տոկոսը: Երկրորդ տեղում է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, որին օգտին քվեարկել է 23 տոկոսը: Երրորդը «Շտուտգարտի» հարձակվող Դանիել Գինչժեկն է 13 տոկոս։ Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի վերջին տուրում «Բորուսիան» 3։2 հաշվով հաղթել էր Բրեմենի «Վերդերին», իսկ Մխիթարյանը դարձել էր երրորդ և հաղթական գոլի հեղինակը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր