951 դիտում
21:53 27-05-2015
Հայոց ցեղասպանության հետևանքները ներկայացնող ֆիլմը ներկայացվելու է կինոփառատոններին. Տեսանյութ
«Հայաստանը շարունակում է երգել մեր սրտերում» ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է առցանց տարբերակով: Ֆիլմը ցուցադրվելու է անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն, հայերեն և ֆրանսերեն լեզուներով:
Նախագիծը պատկերում է հայ ժողովրդի՝ իր մշակույթի և ինքնության պահպանման կարողությունը՝ անկախ Ցեղասպանության հետևանքներից:
Վերջին ամիսների ընթացքում ֆիլմի պրոդյուսերները կապ են հաստատել Սփյուռքի բազմաթիվ համայնքների հետ և հավաքել ազգային պարերի, երգերի, հայերեն սովորող երեխաների, քարոզ կարդացող քահանաների, արարողությունների, ազգային խոհանոցի յուրահատուկ կադրեր, ինչպես նաև հարցազրույցներ ունեցել Բուենոս Այրեսում, Սան Պաոլոյում, Լոս Անջելեսում, Սան Դիեգոյում, Փարիզում, Լիոնում և Ռիո դե Ժանեյրոյում ապրող անհատների և համայնքների հետ:
Ֆիլմն ամբողջությամբ ֆինանսավորվել է հանգանակութուններով ընդամենը մեկ ամսվա ընթացքում: 52 րոպե տևողությամբ ֆիլմը ներկայացվելու է կինոփառատոններին հունիս ամսից, իսկ մեծ էկրաններում հայտնվելու է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
733 դիտում
21:53 30-05-2015
Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գորգը ներկայացվելու է ցուցահանդեսներին
Այս բաժնից
832 դիտում
21:08 24-10-2024
ԿԽՄԿ-ն 18 տոննա ցորենի սերմացու է տրամադրել Խնածախ ու Վաղատուր գյուղերին
763 դիտում
20:55 24-10-2024
Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին
646 դիտում
20:43 24-10-2024
ՀՀ-ն Եգիպտոսում և Իտալիայում նոր դեսպաններ ունի