211652_close_icon
views-count990 դիտում article-date 20:09 27-05-2015

100 տարի անց. Մերձավոր Արևելքի քրիստոնյաներն առերեսվում են մեկ այլ ցեղասպանության

Մինչ աշխարհը հիշատակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, հունիսի 11-12-ը Վաշինգտոնում տեղի է ունենալու Ղպտի համերաշխության 6-րդ ամենամյա համաժողովը: «100 տարի անց. Մերձավոր Արևելքի քրիստոնյաներն առերեսվում են մեկ այլ ցեղասպանության» խորագրով համաժողովում շեշտը դրվելու է նույն տարածաշրջանում ապրող քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների ներկայիս ճակատագրին: Համաժողովը տեղի է ունենալու Կապիտոլիումում հունիսի 11-ին և շարունակվելու է Քի Բրիջ Մարիոթում հունիսի 12-ին: Ելույթներով հանդես են գալու այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Սենատոր Լենքֆորդը, հանրապետական Ջիմ ՄաքԳովերնը, Ջո Փիթսը, Ալբիո Սիրեսը, Բրեդ Շերմանը, Դեյվ Թրոթը, Լուի Գոմերթը, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ մասնավորապես, FOX News ղեկավար Ջենին Փիրոն, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և այլոք: Գլխավոր թեման է Մերձավոր Արևելքի ներկայիս իրավիճակն ու իսլամիստ ահաբեկիչների կողմից ցեղասպանության վտանգի առաջ հայտնված քրիստոնյաներին միջազգային համայքների աջակցությունը: «Անցյալ տարի մենք ականատեսն էինք փոքրամասնությունների հանդեպ կտրուկ կերպով աճող բռնություններին, այդ թվում՝ 21 ղպտիների գլխատումը, 30 եթովպացի քրիստոնյաների սպանությունը, ինչպես նաև Իրաքում, Սիրիայում և շրջակա տարածաշրջաններում հազարավոր քրիստոնյաների և եզդիների առևանգումներն ու սպանությունները: Միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ պետք է համարժեք կերպով արձագանքի, որպեսզի թույլ չտա այս փոքրամասնությունների ոչնչացումն իրենց նախնիների հայրենիքում: Մերձավոր Արևեքի փոքրամասնությունների ներկայացուցիչները պետք է վերանայեն այդ տարածաշրջանի իրավիճակը: Անհրաժեշտ է կարծիքների փոխանակում և նոր ռազմավարության մշակում՝ պաշտպանելու տվյալ տարածաշրջանի այդ համայնքների և բոլոր մարդկանց իրավունքները», – ասվում է միջոցառման մասին տարածված հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր