4791 դիտում
13:25 29-05-2015
Այ բալա ջան, բոլորը Գագիկ Շամշյանին գիտեն, բացի ինձանից, բայց արդեն ես էլ կճանաչեմ. Փայլակ Հայրապետյանը՝ իրեն դատի տված նախկին վարչապետի եւ գործով երրորդ կողմ ներգրավված Գ. Շամշյանի մասին
Ես ինչի՞ պետք է նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանից վախենամ, ինչի՞ց պետք է վախենամ: Ինքը ինձանից վախենալու փոխարեն ե՞ս նրանից պետք է վախենամ: Ես ի՞նչ ունեմ վախենալու: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը եւ ավելացրեց, որ շարունակելու է պայքարել իր ունեցվածքի վերադարձման համար:
Իսկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մասով, ով գործով որպես երրորդ կողմ է ներգրավված, ասաց. «Ա՛յ բալա ջան, բոլորը Գագիկ Շամշյանին գիտեն, բայց ես իրեն չեմ տեսել, չեմ ճանաչում, սակայն արդեն ես էլ կճանաչեմ»: Նա նաեւ տեղեկացրեց, որ այս պահին իր նոր փաստաբանը` Գրիշա Բալասանյանը, գործի նյութերին է ծանոթանում:
Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ օֆշորի սկանդալային գործի նախաքննությունն ավարտվել է: ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը չի հարցաքննվել, իսկ Նավասարդ Կճոյանի մասով գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել էր տեղեկությունը՝ պատճառաբանելով, որ նախաքննությունը վերջացել է, բայց ամբողջությամբ նյութերին չի ծանոթացել:
Մինչ այդ Փայլակ Հայրապետյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Տիգրան Սարգսյանը պետք է գա, քննություն տա ու պարզաբանի՝ 7 միլիոն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարները ի՞նչ են արել: «Ինչի՞ համար չի եկել Պողոսի, Պետրոսի, Մարտիրոսի իմ կամ մեկ ուրիշի հաշվի վրա, այլ՝ իր: Այդ գումարով մոտ 90 կիլոգրամ ոսկի է գնել Աշոտ Սուքիասյանը, որի հիմնական սեփականատերերը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանն են: Դակումենտալնի գրանցված է՝ 6 միլիոնից ավելի ոսկի են գնել: Հիմա այդ ոսկու տեղն էլ հայտնի չէ: Բայց հանրապետությունում դատախազից սկսած՝ չեն ուզում այդ հարցի պատասխանը ստանան: Իմ ունեցածը ես իմ քրտինքով եմ վաստակել, ինչո՞ւ ինձ հետ այդպես վարվեցին: Ինչո՞ւ իմ ունեցածի վրա խաչ քաշեցին»,- ավելացրել էր նա:
Նաեւ նշել էր, որ իր սնանկացման գործում մեղավոր է նաեւ «Ամերիա» բանկի նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը: Միաժամանակ ավելացրել, որ եթե այս անձինք պետք է քննության չմասնակցեն եւ պատասխան չտան, ապա ինքը համաձայն չէ, որ Աշոտ Սուքիասյանին կալանքի տակ պահեն: «Ես համաձայն չեմ այս ընթացքի հետ: Եթե այսպես է շարունակվելու, Աշոտին կարող են բաց թողնել»,- ասել էր նա:
Մինչ այդ էլ տեղեկացրել էինք, որ դեռ քննչական գործընթացները չավարտված՝ «Ամերիա» բանկը չնչին գներով վաճառքի է հանել Ծովազարդ գյուղում գտնվող «Հայրապետ» հյուրանոցային համալիրը, որը պատկանում է Փայլակ Հայրապետյանին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Փ. Հայրապետյանը: «Արդեն պահակներին հանել են: Շուկայական գինը 50 միլիոն դոլարից ավելի է, բայց հիմա չնչին գներով վաճառքի են հանել: Իմ 23 տարվա աշխատանքի արդյունքներից մեկն է»,- ավելացրել էր նա: Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ամերիա» բանկը չնչին գներով վաճառքի է հանել նաեւ Փայլակ Հայրապետյանի առանձնատունը, Ջերմուկում գտնվող նրա մարզամշակութային համալիրը: Արդեն վաճառել են Քոչարի 1 եւ 4 շենքերը: «Սա իմ ընտանիքի քրտնաջան աշխատանքով ստեղծված ունեցվածքն է: Մենք ինչ-որ մեկից չենք գողացել, այլ քրտինքով ենք ստեղծել: Ինչպե՞ս կարելի է նման բան անել, քանի դեռ օֆշորի սկանդալով քննությունը չի ավարտվել, դատական գործ չի սկսել: Դա իմանալուն պես իմ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Ես բոլոր գործարարներին կոչ եմ անում իմ ունեցվածքը չգնեն, քանի որ դա ապօրինի կերպով է իմ ձեռքից խլվել ու վաճառքի հանվել: Դա իմ ամբողջ կյանքն է»,- ասել էր նա:
Գաջեգործների 1/1 հասցեում գտնվող նախկին «Էրեբունի» միավորման տարածքը` «Ակվա Մարի լայթ» ՍՊԸ-ի երկրորդ հատվածը, եւս վաճառվել է, եւ այն թուրքահայ գործարար Քրիսթիան Գիլինիջին է գնել: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել էր Փայլակ Հայրապետյանը: Նա նաեւ պատմել էր, որ խարդախության սցենարը սկսել էր գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Փայլակ Հայրապետյանը նշել էր, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել էր, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։
Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։
Հայաստանի ոստիկանությունը Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին: Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից