211652_close_icon
views-count1635 դիտում article-date 18:34 29-05-2015

Վաճառքի է հանվել Մայքլ Ջեքսոնի նախկին ռանչոն

Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով «The Wall Street Journal»-ն, ամերիկացի անվանի ռոք-երգիչ Մայքլ Ջեքսոնի նախկին ռանչոն վաճառվում է 100 մլն դոլարով: Կալիֆոռնիական «Neverland» համալիրի մակերերը կազմում է 2,7 հազար ակր (մոտ 1,1 հազար հա): «Sotheby's International Realty»-ի ներկայացուցչի խոսքերով, երբեմնի Ջեքսոնին պատկանող այս կալվածքը վաճառքի է հանվել նոր անվանմամբ՝ «Sycamore Valley Ranch»: 1987-ին Ջեքսոնը ռանչոյի ձեռք բերման համար վճարել է 19,5 մլն դոլար: Երաժիշտն այնտեղ ապրել է ավելի քան 15 տարի, իսկ 2008-ին «Colony Capital» ընկերությունն այն ձեռք է բերել 23 մլն դոլարով և այն ներգրավվել է Ջեքսոնի հետ ստեղծած համատեղ ձեռնարկության մեջ:

Նմանատիպ նյութեր