1902 դիտում
19:06 29-05-2015
Աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Մարիա Գուլեգինայի կյանքի անհայտ էջերը. տեսանյութ
Երբ 2015 թ. ապրիլի 24-ին Գուլեգինայի կատարմամբ Ծիծեռնակաբերդում ՀՀ ժամանած աշխարհի բազմաթիվ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների, 4 երկրների նախագահների առջև հնչեց «Կռունկ» երգը, այդ պահին ոչ ոք չիմացավ, որ ճակատագրի նախախնամությամբ սրբազան այդ վայրում իրար են հանդիպել Ախալցխայի Ազնավուրյանների ու Մեյթալջյանների նշանավոր գերդաստանների երկու զավակները` Շահնուր Վաղինակ Ազնավուրյանն ու Մարինա Մեյթարջյանը, նույն իրենք՝ Շառլ Ազնավուրն ու Մարիա Գուլեգինան, առաջինը՝ որպես հանդիսատես ու պատվավոր հյուր, երկրորդը՝ որպես կատարող:
Աշխարհի բոլոր հանրահայտ օպերային թատրոնների բեմերից հանդես եկող Մարիա Գուլեգինան, հիրավի, համարվում է համաշխարհային օպերային արվեստի կենդանի լեգենդներից մեկը: Այդ ամենով հանդերձ՝ նրա պսակադրությունը տեղի է ունեցել Նյու-Յորքի հայկական եկեղեցում, որին ներկա են գտնվել Գուլեգինայի բազմաթիվ ընկերները, այդ թվում՝ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն:
Մ. Գուլեգինան, ով ապագայում պետք է հանդես գար Լուչիանո Պավարոտտիի, Պլասիդո Դոմինգոյի, Լեո Նուչչիի, Ռենատո Բրուսոնի, Խոսե Կուռայի, Սեմուել Ռեմիի հետ միևնույն բեմերում և աշխատել Ջանանդրեա Գավացցենիի, Զուբին Մետայի, Վալերի Գերգիևի և ուրիշ դիրիժորների հետ, դպրոցական արձակուրդներն անցկացրել է Ախալցխայում՝ պապենական նահապետական գերդաստանի հարկի տակ, Սբ. Էջմիածնում ժամանակին հանդիպել է Լուսինե Զաքարյանին, երազել է երգել Մայր Աթոռում, սակայն ճակատագիրը նրան տարել է օտար ափեր:
Ովքե՞ր են Մարիա Մեյթարջյան – Գուլեգինայի նախնիները, ինչպե՞ս է նրա ընտանիքը հանգրվանել Օդեսայում, ինչու՞ Մարիայի ճակատագիրը չկապվեց ՀԽՍՀ, այնուհետև՝ անկախ Հայաստանի օպերայի հետ, ինչպե՞ս է վերաբերվում ինքը՝ Գուլեգինան իր հայ և ախալցխացի լինելուն, այս հարցերին ենք անդրադառնում մեր զրուցակցի՝ Ախալցխայի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն Լյուբա Մաթևոսյանի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»