Հանրահռչակ օպերային երգչուհի Մարիա Գուլեգինան մասնակցում է Լյուքսենբուրգում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ անցկացվող ցույցերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած աշխարհահռչակ երաժիշտները շարունակում են արձագանքել հասարակական և քաղաքացիական մարտահրավերներին:
Հանրահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան՝ մեր հայրենակցուհին (օրիորդական ազգանունը՝ Մեյթարջյան), սատարում է Հայաստանին և Արցախին՝ մասնակցելով Լյուքսենբուրգում կայացած խաղաղ ցույցերին՝ ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի:
Սա հենց միասնության այն հզոր դրսևորումն է ի պաշտպանություն հերոսաբար մարտնչող Արցախի ու Հայաստանի: