211652_close_icon

Տեխասում և Օկլահոմայում տեղատարափ անձրևները չեն դադարում. 20 զոհ

views-count931 դիտում article-date 13:33 30-05-2015
Ամերիկյան Տեխաս և Օկլահոմա նահանգներում տեղատարափ անձրևները չեն դադարում: Միայն Դալասում մի քանի ժամում 17 սմ տեղումներ են գրանցվել: Հյուսթոնում մի քանի տարի նման ավերիչ ջրհեղեղ չի եղել: Զոհերի թիվը հասել է 20-ի, անհետ կորածներինը` 15-ի: Հազարավոր տներ ու փողոցներ ջրատակ են: Գետերի վարարման հետևանքով շատ ավտոմեքենաներ արգելափակվել են մայրուղիներում: Օդերևութաբանների կանխատեսումներով, հորդառատ անձրևները կշարունակվեն ևս մի քանի շաբաթ:

Նմանատիպ նյութեր