211652_close_icon
views-count1155 դիտում article-date 19:44 30-05-2015

Անվտանգության միջոցառումների խիստ պահպանմամբ ոչնչացվել է աշխարհում առկա քիմիական զենքի ամբողջ ծավալի 90 տոկոսը

Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ահմեթ Ուզյուջյուն հայտարարել է, որ ոչնչացվել է աշխարհում առկա քիմիական զենքի ամբողջ ծավալի 90 տոկոսը, ընդ որում՝ բոլոր աշխատանքներն արվել են անվտանգության միջոցառումների խիստ պահպանմամբ: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Ահմեթ Ուզյուջյուն շեշտել է, սակայն, որ կազմակերպությանը հայտնի չէ այնպիսի երկրների քիմիական զենքի ծավալների մասին, ինչպիսիք են Անգոլան, Իսրայելը, Եգիպտոսը, Մյանման, Հյուսիսային Կորեան, Հարավային Սուդանը: Ներկայում քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամ է աշխարհի 190 երկիր: Իսկ այս պահին խոսքը հայտարարարգրված ունիտար զենքի մասին է, ինչպիսին է իպրիտը, ինչպես նաև` այնպիսի առանձնապես վտանգավոր բաղադրիչները, որոնք օգտագործվում են զարինի պես նյարդային - կաթվածահարիչ զենքեր ստեղծելու համար:

Նմանատիպ նյութեր