211652_close_icon
views-count1039 դիտում article-date 16:07 30-05-2015

Ճապոնիայում հզոր՝ 8,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից դեպի հարավ տեղի է ունեցել հզոր՝ 8,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը: Ավերածությունների և տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում: Ցունամիի վտանգ ևս չի հայտարարվել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսի Օգասավարա կղզիների մոտ: Հիպոկենտրոնը՝ 590 կմ խորության վրա:

Նմանատիպ նյութեր