33498 դիտում
12:14 31-05-2015
Նոր մանրամասներ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. վիրավոր ուղևորներից մահացածը՝ վարորդի եղբայրն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գուրծ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ մայիսի 30-ին, Եղվարդ- Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով:
Պարզվել է նաև մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը. Opel մակնիշի ավտոմեքենան վարել է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ, 25-ամյա Մելիքսեթ Մելիքսեթյանը, ով, ինչպես նաև նրա ուղևորներ՝ եղբայրը՝ 21-ամյա Արմեն Մելիքսեթյանը, Երևան քաղաքի բնակիչներ, 30-ամյա Կատյա Մկրտչյանը և 29-ամյա Սոնա Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հիվանդանոցի ճանապարհին Ա. Մելիքսեթյանը մահացել է:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/30/54797/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Opel մակնիշի 33 DU 456 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Վիրավորներին առաջին իսկ պահից օգնություն էին ցուցաբերել քաղաքացիները, իսկ հետո դեպքի վայր էին ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչներն ու Նաիրիի ոստիկանության փորձաքրեագետը:
Ժամանել էին նաև Եղվարդի հրշեջ փրկարարական խումբը և ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+