16130 դիտում
19:51 03-02-2015
Նոր մանրամասներ՝ Վայոց ձորի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. մահացածը վարորդի հորաքրոջ տղան էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության Եղեգնաձորի քննչական բաժնի քննիչ Հովհաննես Մարգարյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է փետրվարի 1-ին Վայոց ձորի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդի և մահացած ուղևորի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes-ը վարել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Ռուբեն Ռուբենյանը, իսկ մահացածը՝ նրա համագյուղացի, 27-ամյա Արտյոմ Գևորգյանն էր, ով ըստ տեղեկությունների՝ Ռ. Ռուբենյանի հորաքրոջ տղան էր:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/01/41724/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, փետրվարի 1-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Mercedes մակնիշի 34 PV 961 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111-րդ կմ հատվածում՝ Նորավանքից դեպի Եղեգնաձոր ընկած ճանապարհին, դուրս էր եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը: Եղեգնաձորի փրկարարները քաղաքացիների օգնությամբ 1 հոգու շոկային վիճակում տեղափոխել էին հիվանդանոց, իսկ մեքենյաից էլ դուրս էին բերել 1 դի:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Վերջիններս մեկնել էին հիվանդանոց՝ ճշտելու վիրավորի առողջական վիճակը:
Վթարի մասին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել էին Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության Եղեգնաձորի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր էր ժամանել քննչական խումբը՝ քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+