211652_close_icon
views-count50458 դիտում article-date 15:21 25-11-2020

Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․ մահացած վարորդի եղբայրը տարիներ առաջ ավտովթարից մահացել էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Քոչար Քոչարյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է նոյեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով LADA Priora-ի վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտոմեքենան ունեցել է ռուսական համարանիշներ, այն վարել է Մարտունի քաղաքի բնակիչ 22-ամյա Նարեկ Ենգոյանը, ով տեղում մահացել է, իսկ վիրավորը Մարտունու քաղաքի բնակիչ 14-ամյա Գեղամ Ի․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդի եղբայրը 2010 թվականին նույնպես մահացել է ավտովթարի հետևանքով։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/23/1171595/]Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], նոյեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում LADA Priora մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 63 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։ Վթարի հետևանքով՝ 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր աշխտորոշմամբ տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։ Օպերատիվերոն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։ Վթարի մասին տեղեկությունը ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր