2035 դիտում
20:36 31-05-2015
1915-ին Օսմանյան կայսրությունում եղել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հրաժարվել են կատարել Թալեաթի, Էնվերի և Երիտթուրք մյուս ոճրագործների հրեշային ծրագիրը
1915-ին Օսմանյան կայսրությունում եղել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք, վտանգելով իրենց և հարազատների կյանքը, հրաժարվել են կատարել Թալեաթի, Էնվերի և Երիտթուրք մյուս ոճրագործների հրեշային ծրագիրը։
Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը պատմում է նրանցից մեկի՝ Մուսթաֆա աղա Ազիզօղլուի ողբերգական ճակատագրի մասին: Մուսթաֆա աղա (Ազիզօղլուն) Մալաթիայի կառավարիչն էր՝ քաղաքագլուխը: Չնայած նա չկարողացավ կանխել հայերի բռնագաղթն ու զանգվածային սպանդը, նրան այդուհանդերձ հաջողվեց մի քանի հայերի թաքցնել իր սեփական տանը:
Նրան սպանեց իր որդին՝ «Իթթիհատ վե Թերաքի» կուսակցության մոլեռանդ ու եռանդուն անդամը, «գյավուրներին (անհավատներին) հոգ տանելու» համար: Անհնազանդ այլ անձնավորությունների շարքում պետք է հիշել Քասթեմոնի կառավարիչ Ռեշիտ փաշային, Էրզրումի կառավարիչ Թահսին բեյին, Բասրայի կառավարիչ Ֆերիթ բեյին եւ Յոզղատի շրջանային կառավարիչՄեհմեդ Ջեմալ բեյին, Բաթմանի շրջանային կառավարիչ Սաբիթ բեյին։
Այս պաշտոնյաները ազատվեցին իրենց պաշտոններից եւ փոխարինվեցին առավել հնազանդ քաղծառայողներով, որոնք ի կատար ածեցին հայերին բնաջնջելու գազանային ծրագրերը:
Հայոց ցեղասպանության տարիներին հայերին պաշտպանել կամ Երիտթուրք ոճրագործների հրահանգները չեն կատարել նաև Դիարբեքիրի Լիջե քաղաքի քաղաքապետ Հյուսեյին Նեսիմի բեյը (տե՛ս՝ «Դավաճան» թուրքը՝ Հյուսեյին Նեսիմի բեյ,), Հալեպի, ապա և Կոնիայի կառավարիչ Ջելալ Բեյը (տե՛ս՝ Ջելալ բեյ. խիղճ ու հոգի ունեցող թուրք, ով իր մասով չկատարեց Թալեաթի հրեշավոր ծրագիրը,), Անկարայի վալի (կառավարիչ) Հասան Մազհար բեյը (տե՛ս՝ Հասան Մազհար բեյ՝ Անկարայի վալին, ով 1915-ին պաշտպանեց հայերին), Քյոթահիայի կառավարիչ Ֆայիք Ալին (Օզանսոյ) (տե՛ս՝ Ֆայիք Ալի (Օզանսոյ). 1915-ին նա հրաժարվեց կատարել Թալեաթի կարգադրությունը:
Նմանատիպ նյութեր
1781 դիտում
22:38 25-04-2015
The Washington Post. Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներին ականատես 4 ամերիկացիների արձանագրությունները
2468 դիտում
20:36 19-05-2016
ԼՂՀ ԱԺ-ն դատապարտում է Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը
Այս բաժնից
1129 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
694 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար