1294 դիտում
17:06 01-06-2015
ԼՂՀ խորհրդարանին է ներկայացվել 2014թ. պետական բյուջեի կատարողականը
Հունիսի 1-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում պաշտոնապես ներկայացվեց 2014 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Նիստը վարում էր խորհրդարանի գլխադասային՝ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը։
Օրենսդիր-գործադիր քննարկմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, մշտական հանձնաժողովների ու պատգամավորական խմբակցությունների անդամներ, նախարարներ ու գերատեսչությունների ղեկավարներ:
Կառավարության լիազորմամբ բյուջեի կատարողականի վերաբերյալ ամփոփ հաղորդմամբ հանդես եկավ ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը: Գործադիրի լիազորի ներկայացմամբ` հաշվետու տարում տնտեսական աճը կազմել է 8.9 տոկոս, անվանական արտահայտությամբ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)՝ 188.8 մլրդ ՀՀ դրամ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1.268.1 հազ դրամ` նախորդ տարվա 1137.9 հազ. դրամի դիմաց: Պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 31485369.5 հազ. դրամ կամ տարվա ծրագրով նախատեսված մուտքերի մակարդակի 92.7 տոկոսը: Պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվել են 78126479.6 հազ. դրամի ծախսեր` կազմելով նախատեսված ծրագրի 96.1 տոկոսը:
Նախորդ տարվա բյուջեի կատարողականի առանձին դրույթների վերաբերյալ պատգամավորների բարձրացրած հարցերին վարչապետն ու ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը տվեցին լրացուցիչ պարզաբանումներ:
Նիստի ավարտին հայտարարվեց, որ 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները կշարունակվեն խորհրդարանի մշտական հանձնաժողովներում եւ պատգամավորական խմբակցություններում` համաձայն հաստատված ժամանակացույցի։
Նմանատիպ նյութեր
1581 դիտում
22:02 11-05-2016
ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարողականը ներկայացվեց խորհրդարանին
3206 դիտում
15:55 01-12-2016
Խորհրդարանին է ներկայացվել «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը
1792 դիտում
15:04 15-11-2017
Արցախի խորհրդարանին է ներկայացվել 2018թ. պետական բյուջեի նախագիծը
Այս բաժնից
967 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
613 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
640 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին