499 դիտում
16:35 01-06-2015
ԱՄՆ-ի կառավարությունը կաջակցի կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կառավարության ջանքերին
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Քննարկվել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են դատական գործերի թվայնացման և էլեկտրոնային արխիվացման համակարգի ներդրման խնդիրներին:
ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է նման համակարգ ունենալու նշանակությունը՝ մանրամասնելով համակարգի ստեղծման և գործարկման անհրաժեշտությունը արդարադատության մատչելիության և հանրային իրազեկման համատեքստում:
Հանդիպմանը քննարկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված առաջնահերթությունների, ինչպես նաև Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքների հանրային իրազեկման և այլ հարցերում Միացյալ Նահանգների հետ հնարավոր համագործակցության հարցեր: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերահաստատել է Միացյալ Նահանգների կառավարության հանձնառությունը նպաստելու արդարության և մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:
Նմանատիպ նյութեր
3341 դիտում
11:08 06-09-2019
«Նախկիններին բռնելը» կոռուպցիայի դեմ պայքար չէ․ կոռուպցիայի դեմ պայքարը «ներկաներին բռնելն» է»․ «Առավոտ»
1010 դիտում
10:48 15-09-2014
«Իսլամական պետություն» դեմ պայքարում Հարավային Կորեան մարդասիրական օգնությամբ կաջակցի ԱՄՆ-ին
1636 դիտում
15:07 12-09-2019
Կամ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կամ չենք պայքարում․ կիսապայքարն ընդունելի չէ. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
1387 դիտում
14:05 04-01-2025
Սելենա Գոմեսը պատմել է իր առաջին համբույրի մասին
1096 դիտում
12:18 04-01-2025
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել