Սև ծովում մեկնարկել են ամերիկյան-ուկրաինական համատեղ զորավարժությունները
Սև ծովի չեզոք ջրերում տրվել է ամերիկյան-ուկրաինական 2-օրյա համատեղ զորավարժությունների սկիզբը, հաղորդում է Ria Novosti-ն::
Ուկրաինական կողմից զորավարժություններին ներգրավված են «Гетман Сагайдачный» ֆրեգատը, իսկ ամերիկյան կողմից՝ «Ross» հրթիռային ականակիրը:
Զորավարժություններում զինվորականները կմշակեն մանևրներ, ուղևորների փոխադրում և օդում պայմանական հակառակորդի արձագանքման գործողություններ:
ՆԱՏՕ-ի գրասենյակի պնդմամբ՝ այսկերպ ռազմա-քաղաքական բլոկը հաստատում է տարածաշրջանում ծովային անվտանգության ոլորտում որդեգրած ուղղությունը: