685 դիտում
17:22 02-06-2015
Ստոկհոլմում կայացել է Աստրիդ Լինդգրենի հիշատակին նվիրված մրցանակների հանձնման արարողությունը
Հունիսի 1-ին Շվեդիայի մայրաքաղաքում Ստոկհոլմում կայացել է մեծանուն շվեդ մանկագիր Աստրիդ Լինդգրենի հիշատակին նվիրված մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Սա աշխարհում երեխաների և պատանիների համար գրականության ոլորտում ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է:
Ստոկհոլմի ֆիլարմոնիայի բեմում տարվա համար նախատեսվող մրցանակը ստացավ Հարավաֆրիկյան հանրապետությունը ներկայացնող PRAESA (Project for the Study of the Alternative Education in South Africa) կրթական կազմակերպության տնօրեն Կարոլ Բլոխը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Աստրիդ Լինդգրենի անվան մրցանակը սահմանվել է Շվեդիայի կառավարության կողմից՝ անվանի կին գրողի մահվանից հետո՝ 2002-ի հունվարին: Գումարային պարգևատրման չափը կազմում է 5 մլն շվեդական կրոն (մոտ 537 հազար եվրո): Ժյուրին բաղկացած է 12 անդամից, որոնց թվում է նաև գրողի ընտանիքի ներկայացուցիչը՝ նրա ծոռ Յուհան Պալմբերգը:
Այս տարվա մրցանակներին հավակնում էին աշխարհի 61 երկրների 197 թեկնածուներ:
Նմանատիպ նյութեր
4019 դիտում
14:56 20-01-2016
Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ 2015թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3830 դիտում
15:05 19-01-2018
Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ 2017թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
670 դիտում
15:58 01-02-2025
Թրամփի օրոք շատ պետությունների սահմանները կփոխվեն. ռուս քաղաքագետ
619 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
682 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել