2086 դիտում
21:16 20-11-2015
Կայացել է «Գրանշան 2015» ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթի հայաստանյան մասնակիցների մրցանակների հանձնման արարողությունը
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ, Հայաստանի ազգային գրապալատը 2008 թվականից կազմակերպում է «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթը: 2010 թվականից մրցույթի համակազմակերպիչ է հանդիսանում Մյունխենի տպագրական դիզայներների միությունը:
«Գրանշան 2008» տառատեսակների միջազգային մրցույթն անցկացվել է Երևանում, 2009 թվականին` առցանց, 2010 թվականին` Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում, 2011 թվականին` Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում, 2012 թվականին` Երևանում, 2013 թվականին` Հոլանդիայի Ամստերդամ քաղաքում, 2014 թվականին` Իսպանիայի Բարսելոնա քաղաքում:
«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում` 2012 թվականին Երևանում անցկացվել է «Գրանշան» խորագրով ոչ լատինական տառատեսակների միջազգային համաժողովը, որը, դառնալով ավանդական, անցկացվել է Թաիլանդում (Բանգկոկ, 2013 թ.), Գերմանիայում (Մյունխեն, 2014 թ.), Միացյալ Թագավորությունում (Ռեդինգ, 2015 թ.):
2015 թվականին «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթն անցկացվել է «Տիպո Սանկտ Գալլեն» տառարվեստի միջազգային համաժողովին զուգընթաց` սեպտեմբերի 17-20-ը, շվեյցարական Սանկտ Գալլեն քաղաքում: «Գրանշան 2015» մրցույթի 10 անվանակարգերում ներկայացվել էր 29 երկրների, 103 տառաստեղծների` 119 աշխատանք: Մրցույթն իրականացվել է 10 անվանակարգով` հայկական, չինական, կիրիլյան, հունական, հնդկական, հրեական, արաբական, թաիլանդական, կորեական տեքստային և ազատ ոճի տառատեսակներ:
Միջազգային մրցութային հանձնաժողովի համանախագահներն են Մյունխենի տպագրիչների միության նախագահ Բորիս Կոխանը և Հայաստանի ազգային գրապալատի հայկական տառատեսակների ստեղծման և պահպանման բաժնի վարիչ Էդիկ Ղաբուզյանը, հանձնաժողովում ընդգրկված էին մասնագետներ Միացյալ Թագավորությունից, Հոնգ Կոնգից, Հայաստանից, Եգիպտոսից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Թաիլանդից: Մրցույթին մասնակցել են տառաստեղծներ Միացյալ Թագավորությունից, Հայաստանից, Լիբանանից, Իրանից, Ռուսաստանի Դաշնությունից, Չեխիայից, Իտալիայից, Բուլղարիայից, ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից, Թայվանից, Մեխիկոյից:
Մրցույթի գլխավոր մրցանակը` 1000 եվրո, շնորհվել է Բորնա Իզադպանահին /Միացյալ Թագավորություն/ ՝ արաբական «Lida» տառատեսակի համար:
Ս. թ. նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի շրջանակում ներկայացվել է մրցույթի արդյունքները և կայացել է հայաստանյան մասնակիցների մրցանակների հանձնման արարողությունը: Ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Հայաստանի ազգային գրապալատի հայկական տառատեսակների մշակման և պահպանման բաժնի վարիչ Էդիկ Ղաբուզյանը, «Գրանշան» մրցույթի կազմկոմիտեի համանախագահ Բորիս Կոխանը /Գերմանիա/, մրցանակակիրները և փորձագետներ:
Նմանատիպ նյութեր
3309 դիտում
21:10 04-10-2017
Ոչ լատինական տառատեսակների Գրանշան միջազգային կոնֆերանս ու մրցույթ են անցկացվել Թումո Երևանում
4159 դիտում
17:34 03-11-2016
«Գրանշան 2016» տառատեսակների միջազգային մրցույթի հայաստանյան մրցանակակիրները պարգևատրվել են
1543 դիտում
15:34 26-05-2016
Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»