211652_close_icon
views-count2012 դիտում article-date 18:26 02-06-2015

«Վե Վե» բարում մատուցման շուրջ ծագած խոսակցության հետեւանքով դանակահարություն է տեղի ունեցել

33-ամյա Արման Իվանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Խանջյան 31Ա հասցեում գործող «Վե Վե» բարում մատուցում իրականացնելու շուրջ ծագած խոսակցության հետևանքով վիճաբանել է նույն բարի հաճախորդ Հարություն Խաչատրյանի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել վերջինիս՝ պատճառելով ծանր վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենգսրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր