31499 դիտում
12:05 03-06-2015
Խոշոր ավտովթար Աշտարակի «գաի պոստի» մոտ. բախվել են Lexus-ը, Mercedes-ն ու Нива-ն. վիրավորներին դուրս են բերել բժիշկներն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան- Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում, Աշտարակի վարչական տարածքում գտնվող Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ, 43-ամյա Արման Սիմոնյանի վարած Վազ 2121 մակնիշի 51 AC 001 համարանիշի, 38-ամյա Հովհաննես Կարապետյանի վարած Lexus մակնիշի 10 AM 200 համարանիշի և Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 47-ամյա Գեղամ Սիմոնյանի վարած Mercedes մակնիշի 54 QQ 555 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Գ. Սիմոնյանն ու Նիվայի ուղևորուհի, 20-ամյա Մերի Դավիդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի հրշեջ-փրկարարական խումբը և Աշտարակի հիվանդանոցի հերթապահ բուժբրիգադը, ովքեր քաղաքացիների և նշված ճանապարհին շինարարական աշխատանքներ կատարող անձանց հետ նախ տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին վիրավորներին, որից հետո տեղափոխեցին հիվանդանոց: Դեպքի վայրից հիվանդանոց մեկնեցին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանն ու Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանը:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դսսակի հրամանատար Արմեն Պողոսյանի և ավագ տեսուչ Սիրակ Մինասյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցեցին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նիվայի վարորդ Ա. Սիմոնյանն աշխատում է «Վիվալդի» ռեստորանային համալիրում՝որպես երաժիշտ, իսկ Mercedes-ի վարորդ Գ. Սիմոնյանը՝ Պետական պահպանության գլխավոր վարչության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+