112745 դիտում
21:22 11-01-2023
Խոշոր ավտովթար «Աբովյանի գաի պոստի» մոտ. բախվել են Porsche Cayenne-ը, Toyota-ն ու Renault-ն, վերջինս գլխիվայր շրջվել է, վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Երևանի գնդի պարեկներն ու հատուկ ջոկատի փրկարարները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ճանապարհային ոստիկանության անշարժ հենակետի, ժողովրդին հայտնի «Աբովյանի գաի պոստի» հարևանությամբ բախվել են Porsche Cayenne, Toyota և Reault մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Reault-ն գլխիվայր շրջվել է։ 5 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել շտապօգնության բժիշկները, ապա տեղափոխել Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։
Օպերատիվ են գործել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները՝ հրամանատար Սարգիս Բիձյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Երևանի գնդի պարեկներն ու ՃՈ ավագ տեսուչներ Վարդան Վարյանն ու Տիգրան Բունիաթյանը տեղում կատարել են ուժեղացված ծառայություն։
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։