1455 դիտում
12:52 03-06-2015
Քանաքեռավան-Մրգաշեն-Արտամետ-Նոր Գեղի հանրապետական նշանակության ճանապարհը հիմնանորոգվում է. տեսանյութ
Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն-Արտամետ-Նոր Գեղի գյուղերն իրար կապող հանրապետական նշանակության ավտոճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել էր տասնամյակներ առաջ։ Ճանապարհի քիչ թե շատ բարվոք վիճակը մինչ այժմ պահպանվում էր փոսային նորոգումներով:
2014թ. ՀՀ կառավարությունը պետական բյուջեից գումար տրամադրեց այս ճանապարհահատվածի հիմնանորոգման համար: 4,6 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնման աշխատանքները սկսվեցին անցյալ տարի՝ Մրգաշեն գյուղի 1,6 կմ երկարությամբ հատվածից: Այս ճանապարհին առկա ջրանցքները հատող երկու կամուրջների հիմնանորոգումը ևս ավարտվել է 2014-ին։ Ճանապարհի մնացած մասը, որը նախորդից կրկնակի երկար է, ճանապարհաշինարարները պետք է կառուցեն մինչև ամռան ավարտը:
Ճանապարհի հիմնանորոգող «Տեր Հայրապետյան շին» ՍՊ ընկերության գլխավոր ինժեներ Մարզպետ Մելքոնյանի խոսքով՝ ճանապարհածածկի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն 15 օրվա ընթացքում։ Դրանից հետո արդեն կիրականացվեն կողնակների, մուտքերի, իջատեղերի ասֆալտապատման, ճանապարհի նշագծման և կահավորման աշխատանքներ։
Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել նախանշված ժամկետից շուտ։ Դրա համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները, տեխնիկան և աշխատուժը: Գրեթե ամեն օր շինհրապարակում են լինում նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի մասնագետները: Մեր այցի ժամանակ, օրինակ, աշխատանքներին հետևում էր տնօրենը՝ Էմիլ Սարգսյանը: Նա նշեց, որ շինարարության ավարտից հետո ունենալու ենք շատ որակյալ ճանապարհ:
«Իրականացվում է ամենօրյա տեխնիկական հսկողություն, որի մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին: Կատարվում են անհրաժեշտ բոլոր փորձարկումները, ուստի որակի հետ կապված որևէ խնդիր բացառում ենք»,- մանրամասնեց է. Սարգսյանը:
«ՀՀ նախագծերի պետական փորձաքննություն» ՓԲ ընկերության աշխատակից, փորձաքննություն իրականացնող Արտակ Թովմասյանն էլ հավելեց, որ ճանապարհների շինարարության տեխնիկական հսկողությունը կատարվում է ամենօրյա չափագրումների միջոցով։ Դրանից բացի, իրականացվում են լաբորատոր փորձարկումներ, որից հետո թույլատրվում է ասֆալտաբետոնե խառնուրդ ստանալ, և միայն խառնուրդի փորձանմուշի լաբորատոր փորձարկումից հետո ասֆալտաբետոնե խառնուրդը մեքենաներով տեղափոխվում է շինհրապարակ:
Արդեն փռված ասֆալտի տարբեր հատվածներից, պատահականության սկզբունքով, վերցվում են փորձանմուշներ, որոնք ևս անցնում են լաբորատոր փորձարկման փուլ: Դրական արդյունքի դեպքում միայն տրվում է ճանապարհի շահագործման թույլտվություն:
Անդրադառնալով կառուցվող ճանապարհահատվածին՝ Ա. Թովմասյանը հավաստիացրեց, որ ճանապարհի որակը համապատասխանում է շինարարական բոլոր ստանդարտներին: Նա նաև նկատեց, որ այսօր կառուցվող ճանապարհների որակը շատ ավելի բարձր է, քան, օրինակ, մեկ տասնամյակ առաջ, ինչը նոր տեխնոլոգիաների, մեքենամեխանիզմների օգտագործման, ինչպես նաև ավելի պրոֆեսիոնալ ճանապարհաշինարարների առկայութան արդյունք է:
Խստացվել են նաև ճանապարհը կառուցող ընկերություններին ներկայացվող պահանջները, ինչից միայն շահում է ճանապարհի որակը:
Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգումն այս պահին շարունակվում է նաև հանրապետության մյուս մարզերում: Ֆինանսական միջոցները տրամադրվել են ՀՀ պետական բյուջեից և Համաշխարհային բանկի կողմից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
935 դիտում
16:42 21-06-2022
Թեղենիք, Մրգաշեն և Նոր Արտամետ բնակավայրերում շչակներ են փորձարկվելու
2296 դիտում
15:54 10-09-2020
Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Արտամետ համայնքներում 181,7 մլն դրամի ներդրում է կատարվել․ ՀՏԶՀ
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված