1713 դիտում
12:38 03-06-2015
Ոստիկանությունը բացահայտել է առանձնապես խոշոր արժողության ոսկու հանքանյութ գողացած հանցավոր խումբ. տեսանյութ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են հանցավոր մի ողջ մեխանիզմ:
«Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ճաշարանի վարիչ, Արարատ գյուղի բնակիչ Լևոն Սարգսյանը և որդին` Վոլոդյա Սարգսյանը, հանցավոր համաձայնության գալով նույն կազմակերպության արտադրության տնօրեն, Արարատ քաղաքի բնակիչ Արտակ Գալստյանի, արտադրամասի աշխատակիցներ` Բագրատ Ավետիսյանի և Արթուր Խանոյանի հետ, ստեղծելով հանցավոր խումբ, վերամշակման արտադրամասից գողացել են առանձնապես խոշոր արժողության ոսկու հանքանյութ, այն տեղափոխել Քաջիկ Մարգարյանին պատկանող լճեր: Հանքանյութը լվանալու եղանակով նրանք ստացել են մեկ կիլոգրամ 400 գրամ ոսկու զանգված: Այնուհետև, հունիսի 2-ին, ժամը 16-ի սահմաններում, Լևոն և Վոլոդյա Սարգսյանները, նախապես պայմանավորվելով Երևանի բնակիչներ Արկադի Եսայանի և Վահան Սիմոնյանի հետ, ոսկու զանգվածն իրացնելու նպատակով ժամանել են մայրաքաղաքի «Ոսկու աշխարհ» տոնավաճառ: Այստեղ Լևոն Սարգսյանը Եսայանին է վաճառել մեկ կիլոգրամ ոսկին` 38 հազար 800 դոլարով, իսկ որդին` Վոլոդյան Սիմոնյանին է վաճառել 400 գրամ ոսկին` դրա դիմաց ստանալով 14 հազար 830 դոլար: Այս գործարքից անմիջապես հետո էլ վերջիններս` գողոնով ու գումարով, բերման են ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3595 դիտում
08:57 18-03-2014
Սոթքի ոսկու հանքի տնօրենի ռեստորանում մեկ տոննայից ավելի քանակությամբ ոսկու հանքանյութ են հայտնաբերել․ Ժողովուրդ
Այս բաժնից
1036 դիտում
17:58 20-10-2024
Հռոմի Ս. Վլաս եկեղեցում աղոթք է բարձրացվել հայոց պետականության և եկեղեցու անսասանության համար
736 դիտում
17:13 20-10-2024
ԵՊՀ ուսանողները այցելել են ՄԻՊ-ի գրասենյակ
877 դիտում
16:59 20-10-2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին