696 դիտում
16:04 03-06-2015
Ոստիկանության հորդորին ականջալուր. զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է
Ոստիկանության Արամավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 2-ին, ժամը 15.00-ին, 1959 թ. ծնված Մարատ Թ.-ն կամավոր հանձնել է նռնակի պայթուցիչ և տարբեր տրամաչափի 230 փամփուշտ:
***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 2-ին, ժամը 18.00-ին, 1958 թ. ծնված Արամ Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18Ե» տիպի, 16 մմ տրամաչափի ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան:
***
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1951 թ. ծնված Լյովա Ա.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 68 փամփուշտ:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1969 թ. ծնված Վարդան Մ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի գործարանային արտադրության «Նագան» տիպի թմբուկավոր ակոսափող ատրճանակ:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1945 թ. ծնված Ռոզա Հ.-ն կամավոր հանձնել է «STEYR» տիպի 6.5 մմ տրամաչափի ատրճանակ, տարբեր տրամաչափի 120 փամփուշտ, «ՈՒԶՌԳՄ» նռնակի պայթուցիչ և հակատանկային նռնակի 2 պայթուցիչ:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1980 թ. ծնված Սարգիս Մ.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն կրակող սարք և 5.6 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1384 դիտում
17:25 16-06-2016
Ոստիկանության հորդորին ականջալուր՝ քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում
1219 դիտում
13:42 13-02-2014
Ոստիկանության բաժիններում շարունակվում է զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը
1257 դիտում
19:54 12-02-2015
Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է
Այս բաժնից
775 դիտում
15:56 03-01-2025
Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում․ Ռուբեն Սաֆրաստյան
1180 դիտում
14:56 03-01-2025
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը